Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վրաստանի նոր նախագահը չի համագործակցի Ռուաստանի հետ

Վրաստանի նոր նախագահը չի համագործակցի Ռուաստանի հետ
01.12.2018 | 23:09

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին հայտարարել է, թե չի պատրաստվում համագործակցել Ռուաստանի հետ և հավասարակշռության բերել ՌԴ-ի հետ Արևմուտքի հարաբերությունները: Այդ մասին վերջինս ասել է BBC-ի ռուսական ծառայության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:


«Խոսակցությունները, թե իբրև ցանկանում եմ հավասարակշռողի դերում լինել Եվրոպայի ու Ռուսաստանի միջև, դա «ֆեյք-լուր» է»,- ասել է նա:
Վերջինս ընդգծել է նաև, որ որբևէ չի խոսել Ռուսաստանի հետ համագործակցելու մասին, իսկ պաշտոնական Մոսկվան ու Թբիլիսին չեն կարող երկխոսել, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է օկուպանտի քաղաքականություն վարել: «Դա տեղի ունենալ չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը մարդկանց է գողանում, ավելի շատ է խորանում մեր տարածքների մեջ ու փորձում մոտենալ Թբիլիսիին»,- նշել է նախագահը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ